02/01/2025

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ

Ֆրանսիան որոշել է դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա, քանի որ դրանք կարող են կիրառվել Սիրիայի դեմ: Այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ի եւ ԶՈՒ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ է նշված:

«Որոշում է կայացվել դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ »,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունենալու Եվրոպական միության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հնարավորություն կտա համակարգել տվյալ հարցի առնչությամբ Եվրոպայի ընդհանուր մոտեցումը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ի եւ ԶՈՒ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունը։ Պաշտոնական Փարիզի կարծիքով, ռազմական այս գործողությունը «հարվածի տակ է դնում» այն հաջողությունները, «ինչին միջազգային կոալիցիան  հասել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում», ինչպես նաեւ հանգեցնում է «ծանր հետեւանքների հումանիտար ոլորտում, վնաս է հասցնում եվրոպական անվտանգությանը»։

Հայտարարության մեջ Ֆրանսիան պահանջում է անհապաղ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչների նիստ գումարել, որպեսզի քննարկվի, թե ինչ կերպ է հնարավոր  շարունակել կոալիցիայի ջանքերը ներկա պայմաններում»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 9-ին: Թուրքիայի ռազմական գործողություններին պատասխանել էր նաեւ Սիրիան: Արդյունքում՝ սահմանամերձ գյուղերի հրետակածությունների հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստներ կան 2 կողմից էլ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: