02/01/2025

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Էկվադորում տիրող իրավիճակի շուրջ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Էկվադորում տիրող իրավիճակի շուրջ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում տիրող իրավիճակի համար արդյունավետ լուծումներ որոնել և մտահոգություն է հայտնել Էկվադորում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Իմ մտքերը կրկին Մերձավոր Արևելքում են, հատկապես, սիրելի և տանջահար Սիրիայի հետ, որտեղից կրկին դրամատիկ լուրեր են գալիս երկրի հյուսիսարևելյան շրջանի բնակիչների ճակատագրի մասին, որոնք ստիպված են հեռանալ իրենց տներից` ռազմական գործողությունների պատճառով: Այդ մարդկանց թվում են բազմաթիվ քրիստոնեական ընտանիքներ: Կրկին կոչ եմ անում ներգրավված կողմերին և միջազգային հանրությանն անկեղծորեն և ազնվորեն շարժվել երկխոսության ուղիով` արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- Վատիկանում պապի ելույթը մեջբերում է РИА Новости-ն:

Հռոմի սրբազան քահանայապետը նշել է նաև, որ Վատիկանում անցկացվող եպիսկոպեսների սինոդում, որը նվիրված է Ամազոնիայի խնդիրներին, քննարկվում է նաև Էկվադորում վերջին օրերին տիրող իրավիճակը: Ցույցերը հարավամերիկյան երկրում շարունակվում են ամսվա սկզբից, ինչի պատճառ է դարձել վառելիքի պետական սուբսիդավորման չեղարկումն ու կառավարության տնտեսական բարեփոխումները:

Հիշեցնենք, որ Սիրիայում հոկտեմբերի 9-ից մարտեր են ընթանում տեղի քրդերի և թուրք զինվորականների միջև, որոնք գրոհում են երկրի հյուսիսային շրջաններում տեղակայված քրդական զորամիավորումները:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: