02/01/2025

Սիրիայում թուրքական ռազմական օդանավերի ավիահարվածից 3 լրագրող է զոհվել

Սիրիայում թուրքական ռազմական օդանավերի ավիահարվածից 3 լրագրող է զոհվել

Արտասահմանցի երեք լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ-Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է:

Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ-Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը:

Ուղևորների թվում էին արտասահմանյան և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: