02/01/2025

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար

ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ ՍԴ հայցադիմումի վերաբերյալ կարծիքն առնչվում է դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Հոկտեմբերի 7-ին խորհրդատվական կարծիքի տրամադրման համար ստեղծվել է Մեծ պալատ՝ կազմված 17 դատավորներից։ Այս մասին հաղորդվում է ՄԻԵԴ կայքում։

Մեծ պալատի նախագահը սահմանել է դատավարության կողմերից, ՀՀ կառավարությունից, մարդու իրավունքների հանձնակատարից և այլ շահագրգիռ կողմերից փաստարկները ներկայացնելու ժամկետները։

Աղբյուրը՝ yerevan.today

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: