01/25/2026

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. Ստոլտենբերգ

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանը: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն՝ այս մասին Ստոլտենբերգն ասել է Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ մեզ չի հաջողվել երկարատև քաղաքական լուծում գտնել հակամարտությանը: Ակնհայտ է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն մենք աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին քաղաքական լուծում փնտրելու հարցում»,- աղբյուրը մեջբերում է Ստոլտենբերգին:

Վերջինս հիշեցրել է, որ ս․թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և այդ հանդիպումը լավ է բնութագրել:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: