02/01/2025

Իսպանիան կարգելի ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա

Իսպանիան կարգելի ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա

Իսպանիայի կառավարությունը կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է թագավորության ԱԳ նախարարության՝ հոկտեմբերի 15-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Իսպանիան խնդրում Է Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունը,-նշվում Է փաստաթղթում:-Եվրամիության գծով գործընկերների հետ կոորդինացմամբ Իսպանիան կմերժի ռազմական տեխնիկայի նոր արտահանական թույլատրագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում գործողության ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: