02/01/2025

Սերժ Սարգսյանի հետ երեկ երեկոյան ընթրել ենք, մեր հանդիպումներին քաղաքական հարցեր չենք քննարկում. Վիտալի Բալասանյան

Սերժ Սարգսյանի հետ երեկ երեկոյան ընթրել ենք, մեր հանդիպումներին քաղաքական հարցեր չենք քննարկում. Վիտալի Բալասանյան

Ոմանց մոտ այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հանդիպումը հանցավոր արարք է: Այս մասին Արցախում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան հաճախ է հանդիպում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ես բոլորի հետ էլ հանդիպում եմ. մենք ճանապարհ ենք անցել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի: Սերժ Սարգսյանի մայրն Արցախում է ապրում, նա կարող է 7 կամ 10 օր մնա Արցախում, այդ ընթացքում մեր հանդիպումը կարող է լինել մեկ կամ երկու անգամ: Մենք խմբով հանդիպում ենք մեր մարտական ընկերների հետ: Անկեղծ եմ ասում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ առաջին անգամ հանդիպել եմ Սերժ Սարգսյանին, նա ինձ և մնացածին հետևյալն է ասել՝  ամեն ինչ կանեք, որպեսզի Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Երբևիցե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկն ինձ չի կարող ուղղորդել»,- ընդգծեց նա:

Բալասանյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանը հիմա էլ գտնվում է Ստեփանակերտում. «Մենք երեկ երեկոյան ընթրել ենք, քաղաքական որևէ հարց չենք քննարկել:  Մեր հանդիպումներին որևէ քաղաքական հարց չենք քննարկում, ճաշում կամ ընթրում ենք և խոսում ենք անցյալից, թե ինչ սխալներ ենք արել ժամանակին՝ 91-94 թվականներին, ինչպիսի՞ն պետք է լիներ Ղարաբաղի հարցի լուծումը, մենք այսօր Հայաստանում կատարվող որևէ հարցի շուրջ չենք խոսում, այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,- շեշտեց նա:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: