02/01/2025

Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից: 

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Էրդողանը ելույթի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մասնավորապես ասել է.

«Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է»:
 
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար:

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: