02/01/2025

Ոստիկանությունը բերման է ենթարկել Զանգեզուրի ՊՄԿ-ից գողության մեջ կասկածվող անձնանց (տեսանյութ)

Ոստիկանությունը բերման է ենթարկել Զանգեզուրի ՊՄԿ-ից գողության մեջ կասկածվող անձնանց (տեսանյութ)

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել կապանի երեք բնակչի։

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանցից մեկի վարած «Ֆորդ Տրանզիդը» բեռնված է եղել մոտ 1.5 տոննա մետաղով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 
Video Player
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: