02/01/2025

Կապանում երկհարկանի շինություն է փլուզվել. ներսում մարդիկ կան

Կապանում երկհարկանի շինություն է փլուզվել. ներսում մարդիկ կան

Առավոտյան, ինչպես արդեն նշել ենք, սողանքի, ապա նաև փլուզման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կապանում։ Այդ մասին լուրը կառավարության նիստի մեկնարկին հաստատել է նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հողի սողանք է եղել մի խրճիթի նման տուն է եղել, սողանքը տան վրա է եղել ու տունը ծածկել։ Տանը երկու մարդ կա՝ ծեր ամուսիններ։ Հիմա էնտեղ հողային աշխատանքներ են անում։ Կենդանի՞ են, թե՞ չէ, չեմ կարող ասել, տեղում պետք է պարզվի»,-ասել է Ցոլակյանը ապա տեղեկացրել, որ սողանքը շարժվող է, և կարող է էլի մի քիչ գալ․ «Տրակտորով դեմը մաքրում են, որ հանկարծ նոր բան չգա, չնայած տակը ուրիշ շենքեր՝ տներ-բաներ չկան»։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդագրություն և տեսանյութ էր տարածել՝ տեղեկացնելով, որ ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: 

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: