02/01/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը   հայտարարում է 2019-2020  ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Դեղագործություն» մասնագիտությամբ:          

Ուսման տեւողությունը 3 տարի է, ընդունելության  տեղերի թիվը՝ 10:

Ուսումնառությունն  իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:   

Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթություն, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

Քոլեջում ընդունելությունն իրականցվում է «Կենսաբանություն» առարկայի  ընդունելության բանավոր քննության արդյունքների հիման վրա:

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ-ի հոկտեմբերի 17-ից մինչեւ նոյեմբերի 19-ը ներառյալ, աշխատանքային  օրերին, ժամը 9:00-ից 16:00: Քննությունը կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Կապանի պետական բժշկական քոլեջում:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.

  • դիմում
  • կրթության մասին փաստաթուղթ  
  • 4 լուսանկար (3x4 չափսի)
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ    կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական)
  • կցագրման  վկայական  (զինկոմիսարիատից)
  • արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (եթե առկա է)
  • տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում)
  • ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000 դրամ:

       

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

ՀԱՍՑԵՆ՝   ք. Կապան, Շահումյան  37 ա:                     

ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝  5-25-70,  094- 45 - 99 -36





ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: