02/01/2025

Կենսաթոշակը կնշանակի և կվճարի ԵՏՄ այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը. ՀՀ կառավարությունը ստորագրել է նախագիծը

Կենսաթոշակը կնշանակի և կվճարի ԵՏՄ այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը. ՀՀ կառավարությունը ստորագրել է նախագիծը

Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը: Փաստաթղթով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները:

Նախատեսվում է նաև, որ կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:

Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակի և կվճարի այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը:

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: