02/01/2025

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կամ մե՛նք պոչամբարների հարցը կլուծենք, կամ պոչամբարները՝ մե՛ր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կամ մե՛նք պոչամբարների հարցը կլուծենք, կամ պոչամբարները՝ մե՛ր

«Պոչամբարների խնդրին առիթով անդրադառանալով՝ նշել ենք, որ դրանք իսկական ական են մեր երկրի համար եւ օր առաջ պետք է քայլեր ձեռնարկել հարցին լուծում տալու: Ու ֆինանսական հարցն այս պարագայում երկրորդական է մի պարզ պատճառով. հետեւանքների վերացումը շատ ավելի թանկ է արժենալու: Պոչամբարների խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ մի կարեւոր բան հաշվի չենք առել. բնապահպանական աղտոտումների դիմաց տուգանքներն այնքան ծիծաղելի չափերի են հասնում, որ գործարարը գերադասում է տուգանվել, քան լուրջ ներդրումներ անել՝ այդ աղտոտումները թույլ չտալու համար:

Երեկ շրջակա միջավայրի նախարարը նույնպես արտահայտեց մեր տեսակետը. «Բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ եւ դրանով փակվել է»: Հանքարդյունաբերող ընկերությունները, բնականաբար, շրջակա միջավայրի նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ՝ չաղտոտելու, չափաքանակներից ավելի ջրառ չանելու: Բայց քանի որ կարգավորումները մեծ մասամբ ձեւական բնույթ են կրել, փոխհատուցման չափերը ծիծաղելի քիչ են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, եւ եթե լինի վթար, վճարել այդ վթարի 500 հազար դրամը  եւ չանհանգստանալ:

Լավ, ասենք, տնտեսվարողը ձեւը գտել է չանհանգստանալու, ինչպես նախարարն է ասում, բա պետությու՞նն ինչ է մտածում, այդքա՞ն բարդ է տնտեսվարողին ստիպելը, օրենսդրական փոփոխություն անելը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: