02/01/2025

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում կրակը դադարեցնելու մասին :

«Թուրքիան կդադարեցնի գործողությունները, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) հնարավորություն ունենան դուրս գալ անվտանգության գոտի 120 ժամվա ընթացքում:  «Խաղաղության ակունք» գործողության մեջ ներառված բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն անմիջապես այն բանից հետո, երբ  քրդական ինքնապաշտպանական ուժերը դուրս գան հիշյալ գոտի »,-ասել է Փենսը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքերով, կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը պարտավորվել է նպաստել քրդական ուժերի դուրս բերմանը: Միևնույն ժամանակ, սահմանազատման գիծը, որից այն կողմ կուղեկցեն քրդական կազմավորումները, կանցնի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից մոտ 30 կմ դեպի հարավ:

Վաշինգտոնը, ըստ Փենսի, ստացել է քրդական խմբավորումների կողմից երաշխավորություն, որ նրանք կազմակերպված ձեւով լքելու են Թուրքիայի հետ անմիջական սահմանային գիծը:

Փենսը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ռազմական գործողությունների միջամտել Սիրիայում, այլ կբավարարվի միայն դիվանագիտական օգնությամբ: Բացի այդ, ԱՄՆ-ը այլեւս չի կիրառի հավելյալ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հարցով, նաեւ նախագահ Թրամփը պատրաստ է հետ կանչել արդեն իսկ սահմանված բոլոր պատժամիջոցները՝ Թուրքիայի կողմից կրակի դադարեցումը ապահովելուց անմիջապես հետո:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է այն, ինչը եւ սպասում էին ավելի վաղ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: