02/01/2025

Ուսումնասիրություն է անցկացվել 1-ին և 4-րդ զորամիավորումների զինծառայողների շրջանում

Ուսումնասիրություն է անցկացվել 1-ին և 4-րդ զորամիավորումների զինծառայողների շրջանում
Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ից 16-ը, ԵԽ փորձագետի ներգրավմամբ, ուսումնասիրություն է անցկացվել ՀՀ ՊՆ 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների և սպայակազմի շրջանում՝ մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման գաղափարի վերաբերյալ նրանց ընկալումներն ու դիրքորոշումները պարզելու նպատակով:
 
Ուսումնասիրության ընթացքին հետևել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021թթ. ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից:

mil.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: