02/01/2025

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ

Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող Էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք: Այդ մասին հոկտեմբերի 18-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շատ նման Է այն բանին, որ դրա պատճառը սպիտակ ֆոսֆորն Է»,-ասել Է փորձագետը, երբ նրանց ցուցադրել են լուսանկարներ, որտեղ պատկերված Է 13-ամյա մի տղա՝ այրվածքներով, որոնք նա ստացել Է Ռաս Էլ Այնի թուրքական ռմբակոծման ընթացքում: Տղայի հոր խոսքով՝ ավիահարվածը հասցվել Է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը: Ներկայում երեխան բուժում Է անցնում Հասեքե նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թել-Թամերի շրջանի հիվանդանոցում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում: Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք Է, որը կարելի Է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»,-նշել Է փորձագետը:
Սիրիացի քրդերը հոկտեմբերի 17-ին թուրքական բանակին մեղադրել են Ռաս Էլ Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ:
Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում Է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը: Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում Է, թե հատկապես ինչ զենք Է օգտագործվում թուրքական զորքերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: