02/01/2025

ԲՌՆԱԿՈԹՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

ԲՌՆԱԿՈԹՈՒՄ ՏՈՆՎԵՑ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 20-ին Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում տոնվեց գյուղի օրը: Ավանադույթ դարձած միջոցառումն ամեն տարի այս օրը համախմբում է բոլոր բռնակոթցիներին՝ առիթ ընձեռելով հարգանքի տուրք մատուցելու գյուղի հերոսական պատմությունը կերտողներին, մեծարելու արժանավոր բռնակոթցիներին ու գյուղի կոլորիտը պահպանող տարեցներին:
Ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Համայնքային մշակութային խմբերի, դպրոցականների և մանկապարտեզի սաների մասնակցությամբ Բռնակոթի մշակույթի կենտրոնում կայացավ տոնական միջոցառում: Սիսիանի համայնքի ղեկավարի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բռնակոթցիներին փոխանցեց համանքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Անցյալ տարի այս օրը նույն բեմից համայնքի ղեկավարը խոստացել էր, որ ժամանակի ընթացքում գյուղն առավել գեղեցիկ ու բարեկարգ է դառնալու: Եվ ահա, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Բռնակոթը շուտով կունենա լիովին ձևափոխված, բարեկարգ հրապարակ, նորակառույց ջրագիծ:
Վարդան Իվանյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն բռնակոթցիներին, ովքեր իրենց բարերարությամբ փորձում են նպաստել հարազատ գյուղի զարգացմանը: Շնորհավորական ելույթերով հանդես եկան նաև Բռնակոթի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանը և դպրոցի փոխտնօրեն Դոնարա Ասրյանը:

Sisian-info

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: