02/01/2025

Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

Կրեմլն ակնկալում Է, որ Էրդողանը Պուտինին կհայտնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին

Կրեմլն ակնկալում Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռուսաստանը ցանկանում Է քննարկել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արեւելքում, ավելի լավ հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկատվություն ստանալ Թուրքիայի պլանների մասին եւ այն համադրել Սիրիայում քաղաքական կարգավորման առաջմղման ընդհանուր պլանների հետ»,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտարարել Է, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա բանակցությունները բարդ են լինելու: «Թեմաները շատ են, բանակցությունները շատ բարդ են լինելու, դա ակներեւ Է»,-ասել Է Պեսկովը եւ հավելել, որ առաջիկա զրույցը չի կարող կարճ տեւել:

 

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: