02/01/2025

Տիգրան Ավինյանը խոսել է Ամուլսարի դեմ արշավի պատվիրատուների մասին

Տիգրան Ավինյանը խոսել է Ամուլսարի դեմ արշավի պատվիրատուների մասին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից:

Այդ մասին փոխվարչապետն ասել է հոկտեմբերի 22-ին՝ Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով Ամուլսարի խնդրի մասին:

«Մենք չենք կարծում, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը պետք է խթանել եւ ինտենստիվ զարգացնել Հայաստանում: Այդուհանդերձ, Հայաստանը ունի պարտավորություններ, որոնցից ետ կանգնելը կարող է դիտվել ոչ գործընկերային քայլ:

Բնապահպանական հարցերն առաջնային են, սակայն ոչ իրավական ճանապարհներով քաղաքական որոշումներ կայացնել մեր կառավարության գործելաոճը չէ, սա միանշանակ է:

Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք», - ասել է փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանը նաեւ նկատել է, որ Հայաստանի «այլ հանքերում իրավիճակը շատ ավելի վատթար է, քան դեռեւս չբացված Ամուլսարի հանքում»:

mediamax.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: