02/01/2025

Բուժսպասարկում` աշխատանքային ժամերից հետո մինչև կեսգիշեր

Բուժսպասարկում` աշխատանքային ժամերից հետո մինչև կեսգիշեր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով 2019 թվականի հոկտեմբերի 15-ից` եռամսյա ժամկետով, փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական ծառայության աշխատանքային ժամերից դուրս` ժամը 18:00-24:00-ը սահմանվել են հերթապահություններ: Հերթապահություն են իրականացնում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկների (թերապևտ, ընտանեկան բժիշկ) և բուժքույրերի կողմից շտապ բժշկական օգնության ծառայությունից ուղղորդված կանչերն իրականացնելու համար: 5 աշխատանքային օրվա ընթացքում մեր պոլիկլինիկայի բժիշլկնները 9 կանչ են սպասարկել: Յուրաքանչյուր պացիենտի վերաբերյալ տեղեկատվությունը այնուհետև հանձնվել է համապատասխան տեղամասային բժիշկներին: Նշենք, որ մեր պոլիկլինիկան սպասարկում է Նոր-Նորքի ողջ տարածքը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: