02/01/2025

«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ». Արա Բաբլոյան

«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ». Արա Բաբլոյան

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել օրենք: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է Գագիկ Հարությունյանն ավելի շուտ դիմում գրել. այդ բաների համար ես պատասխանատու չեմ»,- այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոն»-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը, ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես մի հարցի շուրջ կարող եմ պատասխան տալ, եթե այդ մասին ինձ հարցնեն... ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ»,- ասաց Բաբլոյանը:

Հարցին՝ Դուք դա համարում եք հանցագործությո՞ւն, ասաց, որ ինքը թույլ է տվել օրենքի խախտում. «Ես օֆիցիալ հայտարարում եմ՝ թող իրավապահներն ուսումնասիրեն և գտնեն՝ որտե՞ղ եմ խախտել և ինչո՞վ եմ աջակցել»,- նշեց ԱԺ նախկին խոսնակը:

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին և Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշտոնապես դեռևս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:

«Եթե ես մեղավոր եմ՝ պատրաստ եմ պատիժ կրել, բայց ուզում եմ ժողովրդին ասել, որ ես օրինապահ եմ: Այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ես չեմ սիրում ինքնագործունեություն իրականացնել նամանավանդ պաշտոնում եղած ժամանակ»,- եզրափակել է Բաբլոյանը:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: