02/01/2025

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ՈՒՂՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ՈՒՂՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Բողոքի նոտան կապված է զենքի մատակարարման տենդերի դադարեցման հետ

2019 թվականի մայիսին ռուսական ORSIS ընկերությունը շահեց զենքի տենդերը, որը հայտարարվել էր Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից, բայց հետագայում զենքի մատակարարման տենդերի արդյունքները, որոնք մի քանի միլիոն դոլարի էին հասնում, զրոյացվեցին։

Այս հարցով Հայաստանում քրեական գործ հարուցեցին՝ «ծառայությանը նկատմամբ անփույթ վերաբերմունքի» համար։

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, բողոքի նոտան՝ ստորագրված 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, արդեն փոխանցվել է ԱԳՆ, և մոտ ապագայում այն կփոխանցվի հայկական կողմին։ Այնտեղ ասվում է, որ ORSIS ընկերության մասնակցության հայտը տվյալ տենդերին եղել է «առանց հիմնարար բացթողումների», իսկ ինքը ընկերությունը՝ Հայաստանի զինված ուժերի   «անբարեխիղճ մատակարարների ցանկում առանց որևէ լուրջ շարժառիթի է ընդգրկվել»։

armlink.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: