02/01/2025

ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է ծանրաբեռնված

ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է ծանրաբեռնված

Պաշտպանի ներկայացուցիչները հոկտեմբերի 21-23-ը չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաև ծառայության հետ առնչվող այլ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների պայմաններին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:

Սիսիանի զինվորական հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են հոսպիտալի բժշկական անձնակազմի համալրվածության, զինծառայողների հետազոտությունների և բուժման կազմակերպման, այդ թվում՝ պլանային վիրահատությունների ձգձգման հետ կապված հարցեր: Արձանագրվել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է բավականին ծանրաբեռնված ռեժիմով, ինչը նաև պայմանավորված է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվող շինարարական աշխատանքներով: Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են մշտադիտարկման տվյալները, որի արդյունքներով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն պաշտպանության նախարարություն:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: