01/31/2025

Դրանից մեծ խայտառակություն չկա. գրականագետը՝ Մել Դալուզյանի մասին ֆիլմին հատկացված պետական ֆինանսավորման վերաբերյալ

Դրանից մեծ խայտառակություն չկա. գրականագետը՝ Մել Դալուզյանի մասին ֆիլմին հատկացված պետական ֆինանսավորման վերաբերյալ

Դրանից մեծ խայտառակություն չկա: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով պետության կողմից ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի՝ Մելի մասին պատմող համանուն ֆիլմի նկարահանմանը 20 մլն դրամ տրամադրելուն:

Նշենք, որ ֆիլմում ներկայացվելու է սեռափոխության ենթարկված Մելի և նրա ընկերուհու կյանքի պատմությունը:

«Ես առհասարակ նման բաների դեմ եմ: Մարդուն ինչպես բնությունն ստեղծել է, մարդն այդպես էլ պետք է մնա: Բայց մեր իրականության մեջ կան սեռական փոքրամասնություններ, մարդիկ այդպիսին են, իրենց կենցաղն ու վարքուբարքն ունեն, դա իրենց խնդիրն է, դա չպետք է հրապարակայնացվի, նրանք աննկատ իրենց կյանքը պետք է ապրեն, ոչ թե դա դարձնեն ճակատագիր և դրա մասին ֆիլմ  նկարեն, ազգին էլ քարոզեն: Ես կտրականապես դեմ եմ դրան»,- ասաց նա:

Ըստ գրականագետի՝ դա քարոզելը նշանակում է, որ եթե մի ֆիլմը եղավ, երկրորդն էլ կլինի, եթե մեկը սեռափոխվեց, մյուսն էլ կանի: «Ես հիմա գտնվում եմ Ստեփանակերտում և քիչ առաջ հանդիպել եմ զինվորների հետ, գնացել էի զորամասեր՝ զինվորների հետ հանդիպման: Այդ 20 միլիոնի պահանջն այնքան կա այստեղ, գումար է անհրաժեշտ ճանապարհների, ամրացումների, զենքի, զինվորի համար... այնքան պահանջ կա: Հիմա մենք այնքան շռայլ երկիր ենք, որ պատրաստ ենք սեռափոխության մասին ֆիլմ նկարելու համար այդքան գումար տրամադրե՞լ»,- նշեց նա և հավելեց, որ դա մեզ վայել չէ: «Դա գուցե մեծ երկրներն իրենց համար անեն, ուրախանան, զարմանան, հիանան, բայց մեզ համար, Հայաստանի համար նման քարոզն ընդունելի չէ»,-ընդգծեց գրականագետը:

Նրա խոսքով՝ եթե պետությունն այդքան գումար է տրամադրում այդ ֆիլմի համար, նշանակում է՝ պետական հովանավորություն սեռափոխությանը, որին ես դեմ եմ: «Եթե պետությունը գումար է տրամադրում նման ֆիլմ  նկարելու, ենթադրվում է, որ պետությունը հովանավորում է, չի կարելի նման բաների քարոզը հովանավորել: Ասում եմ՝ ես հենց հիմա նստած եմ Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակում, զորամասերից եմ եկել, այդ կարգի գումարների համար այնքան տեղ ունենք ծախսելու, կտրականապես դեմ եմ և կարծում եմ, որ պետությունը նման բան չպետք է անի:»,- նշեց Գասպարյանը:

Ըստ նրա՝ մեր հասարկությունը ևս պատրաստ չէ ընդունել սեռափոխներին, ինչպես պատրաստ չէ ընդունել դավանափոխին, մտքափոխին, ազգափոխին. հասարակությունը երբեք փոփոխված բաներ չի ընդունում:

«Ես նման կարգի երևույթներին հումորով եմ նայում, բայց եթե լրջանում է ու քարոզ է տարվում պետական մակարդակով, պետք է հասարակական հակադարձ կարծիք լինի այդ ամենի դեմ»,- եզրափակեց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: