01/31/2025

Փաշինյան. 2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ

Փաշինյան. 2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ

2020 թվականին սոցիալական և տնտեսական վիճակի փոփոխություն է ակնկալվում՝ պայմանավորված հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի փոփոխություններով, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում: Մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Եկամտահարկի համար հարթ դրույքաչափ ենք սահմանել, փաստացի հենց դրա արդյունքում այդ աշխատավարձի բարձրացումը կլինի», - ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ կենսաթոշակների միջին չափի բաձրացում է նախատեսվում 10 տոկսի չափով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն էլ կավելանա 300 հազար դրամ:

«Գործող առաջին և երկրորդ երեխաների համար 50 և 150 հազար դրամ է նախատեսված, բայց այդ թվերը կավելանան: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք 25 500 դրամի չափով՝ գործող 18 000-ի փոխարեն», - նկատեց նա:
 
 

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: