01/31/2025

Համալսարանական բժիշկներն ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ իրականցրեցին իրազեկման միջոցառում

Համալսարանական բժիշկներն ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ իրականցրեցին իրազեկման միջոցառում

Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը մայրաքաղաքում անցկացնում են իրազեկման միջոցառում՝ ինսուլտի ախտանշաններն ու կանխարգելման ուղիները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ՝ բարձրացնելով մարդկանց կյանքի որակը: «Կանխարգելումը լավագույն բուժումն է: Փորձելու ենք բավարար չափով տեղեկություն տալ քաղաքացիներին, այդ թվում տեսանյութերի տարբերակով: Բացատրել, թե ինչպես պետք է ճանաչել կաթվածը, խնդրի դեպքում ինչ շտապ քայեր ձեռնարկել՝ մարդուն փրկելով հաշմանդամությունից»,-ասաց նա:

Նյարդաբանի խոսքով՝ միջոցառման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան հետազոտվելու մասնագետների կողմից. «Օրվա ընթացքում կիրականացվեն պարանոցի անոթների հետազոտություն, ճնշման և շաքարի չափումներ, ավելորդ քաշի հայտնաբերում, այսինքն այն բոլոր գործոնների, որոնք հանդիսանում հիվանդության առջացմանը պատճառ»,-հավելեց Եկատերինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական և մասնագետները քաղաքացիներին կօգնեն խուսափել այս լուրջ խնդրից:

Ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 1-ից գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժումը Հայաստանում անվճար է: Այդ ծառայությունները դեռևս մատուցվում են հանրապետության երկու բժշկական կենտրոններում, որոնց թվում է՝ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

Ծրագրի շրջանակում երկու բժշկական կենտրոններում բուժսպասարկում է ստացել 286 քաղաքացի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: