02/01/2025

Հաջորդը Սենատի բանաձևն է. Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Հաջորդը Սենատի բանաձևն է. Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունելու վերաբերյալ: Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման համար:

«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կդժվարացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, թեպետ ես վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն  է»,- գրել է Թանկյանը:

 
 
 
 
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։
 
 
armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: