01/31/2025

Ուխտագնացություն Բահավորի եկեղեցի, որտեղ գյուղացին անզգուշորեն որդեսպան էր դարձել

Ուխտագնացություն Բահավորի եկեղեցի, որտեղ գյուղացին անզգուշորեն որդեսպան էր դարձել

«Սյունյաց երկիրը» Բահավորի եկեղեցի այցելեց 2019 թ. նոյեմբերի 1-ին:

Գնացինք Խանածախի Անապատի կիրճի հարավ-արեւմտյան կողմը շրջանցելով:

Մայրուղի-Խանածախ ավտոճանապարհից մոտ 3 կմ արեւելք է գտնվում այդ սրբավայրը՝ մի բարձունքի վրա, մենավոր ծառի հարեւանությամբ:

Վայրը խանածախցիները կոչում են Անապատի հանդ:

Մեզ ուղեկցում էին Խանածախի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանն ու Վահագն Հայրապետյանը:

Մայրուղուց դեպի արեւելք շրջվելուց առաջ կանգ առանք Չալուկի խութ անվանյալ սրբավայրում, որտեղ եղած տասներեք խաչքարն այդ տեղանքին յուրօրինակ խորհրդավորություն ու նշանակություն են տալիս:

Մինչեւ օրս խանածախցի երիտասարդները բանակ են ճանապարհվում Չալուկի խութ սրբավայրից:

Իսկ Բահավորի եկեղեցին, որի մասին շատ էինք լսել…

Եկեղեցու հետ կապված մի ավանդազրույց կա, որ վերստին հիշեցինք այնտեղ:

Հնարավոր չէ հիշել այդ ավանդազրույցը եւ չհուզվել, չխոնարհվել սրբատաշ քարերով կառուցված փոքրիկ եկեղեցու առջեւ, չհպվել Աստծո այդ տաճարի մուտքին հենված խաչքարերին…

Իսկ ի՞նչ է պատմում ավանդազրույցը:

Այդ հողակտորն իբր պատկանելիս է եղել մի գյուղացու:

Նա բահը ձեռքին գնացել է հողը մշակելու եւ ցանքս անելու:

Արեւի տակ ընկած սերմացուի պարկը ծածկել է շորով եւ սկսել աշխատել…

Հորից աննկատ դաշտ է գալիս գյուղացու մանկահասակ որդին եւ ծածուկ մտնում պարկը ծածկած շորի տակ:

Երբ մշակը գալիս է պարկը տանելու, նկատում է, որ շորի տակ ինչ-որ բան է շարժվում:

Նրան թվում է, թե շարժվողն օձ է, եւ բահով ուժեղ հարվածում է՝ սպանելով որդուն:

Տարաբախտ գյուղացին այդ նույն վայրում եկեղեցի է կառուցում, որին ժողովուրդը կոչում է Բահավորի եկեղեցի:

17-րդ դարում կառուցված այդ եկեղեցին հարյուրամյակներ շարունակ հավատավոր խանածախցիների պաշտամունքային վայրերից է եղել:

Անուշավան Հովակիմյանի եւ Վահագն Հայրապետյանի վկայությամբ՝ մեր օրերում նույնպես հավատավոր խանածախցիներն ուխտագնացության են գալիս Բահավորի եկեղեցի, գալիս են նաեւ մատաղ անելու:

Վառված մոմի թանձր եւ թարմ հետքերը, որ տեսանք եկեղեցու ներսում, վկայում են, որ Բահավորի եկեղեցին շարունակում է իրեն ձգել հավատավորներին…

 

Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: 2 человека

На изображении может находиться: 2 человека

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: