01/31/2025

Անուշավան Հովակիմյան. «Խանածախում գյուղացին չի կարողանում մշակել հողը. 762 հա վարելահողից աշնանացան է կատարվել 50 հեկտարի վրա»

Անուշավան Հովակիմյան. «Խանածախում գյուղացին չի կարողանում մշակել  հողը. 762 հա վարելահողից աշնանացան է կատարվել 50 հեկտարի վրա»

Խանածախ գյուղի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանի համոզմամբ՝ ստեղծված վիճակի պատճառը, նախեւառաջ, գյուղտեխնիկայի բացակայությունն է:

-Ունենք մի ДТ տրակտոր եւ երկու կոմբայն, որ 1984-ի արտադրության են եւ ի վիճակի չեն աշխատելու,-ասում է գյուղի վարչական ղեկավարը:

Ասել է թե՝ եղած տեխնիկան վաղուց անօգտագործելի է:

Սակայն տեխնիկայի բացակայությունը չէ միայն պատճառը, որ խանածախցին չի կարողանում մշակել հողը:

-2015-ից հետո գյուղացին հացահատիկի սերմացու չի ստացել, իսկ գարու սերմացու՝ 2018-ից, մատչելի գներով պարարտանյութ եւ դիզվառելիք ձեռք բերելն էլ անհնարին է դարձել,-շարունակում է Անուշավան Հովակիմյանը:

Եվ ի՞նչ է սպասվում Խանածախ գյուղին, որի 762 հեկտար վարելահողից 600 հեկտարը չի մշակվում՝ մնալով արոտավայր կամ խոտհարքի դաշտ:

Այդ հարցին, բնականաբար, Անուշավան Հովակիմյանը պատասխան չունի:

Հարցի պատասխանն ուրիշները պետք է տան, որոնք, սակայն, անկարող են տեսնելու լեռնային գյուղերի հոգեվարքը…

 

Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: