01/31/2025

ԱԻՆ-ը նախատեսում է հրդեհների մարման համար նաև ուղղաթիռ օգտագործել

ԱԻՆ-ը նախատեսում է հրդեհների մարման համար նաև ուղղաթիռ օգտագործել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մյուս տարի հրդեհների դեմ պայքարելու համար սպասում է 22 ճապոնական և 26 ռուսական մեքենաների: Պաշտպանության նախարարության հետ համատեղ կլուծեն նաև ուղղաթիռի հարցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր, ունեցել ենք 3000-ով ավել հրդեհ: Եղած տեխնիկան մնում է, բայց պետք է ավելացումներ լինեն: Բնականաբար, մենք պետք է պատրաստվենք հաջորդ տարվա հրդեհներին: Եվ սպասում ենք նոր խմբաքանակի` ճապոնական և ռուսական ուղղություններից` ճապոնական 22 մեքենա , ռուսական 26 մեքենա»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց` եթե դրանք գան ժամանակին,  բավականին ապահովված կլինեն:

Նախարարությունն այս տարի ևս տեխնիկական հագեցվածության առումով կարողացել է խնդիրը բավականաչափ լուծել: Ցոլակյանը նշեց` հրդեհների մարման աշխատանքների համար ուղղաթիռ ևս ունենալու են: Ավելորդ ծախսերից խուսափելու համար այդ հարցը լուծում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: «Ֆինանսական տեսանկյունից ձեռնտու չէ առանձին ԱԻՆ-ի համար ունենալ այդ միջոցը»,-նշեց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: