01/31/2025

ՀՀ զինուժը ձեռք է բերում նոր արդիական զինատեսակներ

ՀՀ զինուժը ձեռք է բերում նոր արդիական զինատեսակներ

ՀՀ զինված ուժերը թե 2019-ին, թե 2020-ին տարբեր երկրներից ձեռք կբերի նոր ու արդիական զինատեսակներ: Այս մասին Ազգային ժողովում 2020-ի բյուջեի մասին օրենքի նախագծի փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք է բերում մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ: Եվ 2019-ին, և 2020-ին թե պայմանագրային եղանակով, թե վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն ու միայն նոր ու արդիական կարողություններ՝ տարբեր երկրներից»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով բյուջետային հատկացումներին՝ Տոնոյանը նշեց՝ որպես պաշտպանության նախարար կցանկանար կրկնապատկել, եռապատկել այդ բյուջեն։ Սակայն, հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները, տնտեսական հնարավորությունները, նախարարը ներկայիս բյուջեն համարում է բավարար՝ բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքելու համար: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: