01/31/2025

Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին

Ռուսական Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան տարեվերջին կամ 2020-ի սկզբին

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: Այս մասին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինքնաթիռները ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվար ամիսներին»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդպես էլ նախատեսված է եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։ 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: