01/31/2025

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը/ Lilia Shushanyan/ նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։
Այս առնչությամն նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։ Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացքում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։
Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։

На изображении может находиться: 8 человек, люди сидят, стол и в помещении

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: