01/31/2025

Խոշոր չափի բնակարանային գողություն՝ Սյունիքի մարզում. Քաջարանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցներից մեկի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի մլն դրամ և մեծ քանակի ոսկյա զարդեր

Խոշոր չափի բնակարանային գողություն՝ Սյունիքի մարզում. Քաջարանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցներից մեկի բնակարանը. գողոնը կազմում է մի քանի մլն դրամ և մեծ քանակի ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունան հատկապես կարևոր գործերով քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 4-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի տներից մեկի բնակիչ Ռիմա Գ-ի բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ներս են մտել բնակարան և զարդապահարանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար և մոտ 12 կտոր ոսկյա զարդեր։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռիմա Գ-ն Քաջարանում հայտնի անհատ ձեռներեց է, իսկ բնակարանից գողացել են մոտ 5 մլն 500 հազար դրամ և նշված ոսկյա զարդերը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողացված ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: