01/31/2025

ԿԳՄՍ-ն 357.891.000 դրամ կտրամադրի Սյունիքի տարածաշրջանային քոլեջի հիմնանորոգման համար

ԿԳՄՍ-ն 357.891.000 դրամ կտրամադրի Սյունիքի տարածաշրջանային քոլեջի հիմնանորոգման համար

ԿԳՄՍ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է, որ 2021 թվականին պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը:

Հրապարակված լուսանկարում քոլեջն այդքան էլ անմխիթար տպավորություն չէր թողնում, այդ իսկ պատճառով մենք կապ հաստատեցինք Դանիելյանի հետ՝ պարզելու, թե որն է նպատակը հենց տվյալ կրթօջախը նորոգելու: Նա նշեց, որ միայն շենքի արտաքին տեսքն է փոքր-ինչ լավ վիճակում, իսկ ներսը շատ ավելի վատ վիճակում է:

ԿԳՄՍ ներկայացուցիչներն ամիսներ առաջ են եղել քոլեջում եւ արձանագրել, որ անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշատանքներ:

Դանիելյանը նշեց, որ քոլեջը շատ արդյունավետ է աշխատում եւ տարածաշրջանի համար շատ կարևոր նշանակություն ունի:

Նախարարի օգնականը նաեւ տեղեկացրեց, որ ժամանակին նորոգվել է քոլեջի մի հատվածը, մյուսը մնացել է անավարտ է: Սակայն իրականացվել են վատ որակի շինարարական աշխատանքներ: Այս պահին հատկապես կարեւոր է մարզադահլիճի նորոգումը, քանզի այն գտնվում է շենքի ստորին հարկում, իսկ հարեւանությամբ գետ է հոսում, եւ գետի ջուրը լցվել է դահլիճ: Ուսանողներն այլեւս հնարավորություն չունեն օգտվելու այդ հարկից:

Դանիելյանը հավելեց, որ նորոգման աշխատանքներ կիրականացվեն միայն անհրաժեշտ հատվածներում, իսկ նորոգված մասը կմնա անփոփոխ, քանզի նախարարությունը միտք չունի պետական միջոցներն աննպատակ վատնելու:

Հարցին, թե որքան գումար է տրամադրվելու քոլեջի նորոգման համար, Դանիելյանը պատասխանեց, որ քոլեջի հիմնանորոգման համար ԿԳՄՍ-ն կտրամադրի 357.891.000 դրամ:

Մ.Մ.

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: