02/25/2025

Հաշվեքննություն Սյունիքի մարզպետարանում եւ նրա ենթակայության հիմնարկներում

Հաշվեքննություն Սյունիքի մարզպետարանում եւ նրա ենթակայության հիմնարկներում

ՀՀ հաշվեքննիչ պալատը նոյեմբերի 4-ից հաշվեքննություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում եւ նրա ենթակայության հիմնարկներում, ինչպես նաեւ պետական բյուջեի ծրագրերով գործող  մարզպետարանի ոչ ենթակա կառույցներում, մասնավորապես որոշ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում (ՀՈԱԿ)։ Հաշվեքննիչ պալատի 4-րդ վարչության պետ Արմեն Ռուբենյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ գործընթացը կտեւի մեկ ամիս, ընդգրկում է 2017-2018 թթ. ֆինանսական տարիների գործունեությունը եւ վերաբերում է Սյունիքի մարզպետարանի մուտքերի ձեւավորմանը եւ ելքերի կանոնակարգված գործունեությանը։ Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ եթե նշված ժամկետում գործընթացը չիրականացվի, այն կերկարաձգվի եւս 12 օրով, ինչպես նախատեսված է օրենքով։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: