01/31/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ համաքաղաքացիներ
1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որի արդյունքում ձևավորվեց ՏԻՄ համակարգը։ Այդ առիթով ջերմորեն շնորհավորում եմ մեր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։

Եվ այսօր, 23 տարի անց, արդեն վստահորեն կարող ենք արձանագրել, որ ունենք կենսունակ, կայուն, բոլորի համար թափանցիկ, տեսանելի աշխատելաոճով և ոտքի վրա ամուր կանգնած, բայցև անընդհատ զարգացող տեղական ինքնակառավարման համակարգ, որը դեռ նորանոր վերելքներ պետք է հաղթահարի։

Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե մեր համաքաղաքացիները քայլ առ քայլ չհամոզվեին, որ իրենց մասնակցությունը կառավարման խնդիրներում իսկապես շատ կարևոր է։ Այս ամենը հնարավոր չէր լինի նաև առանց տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ամենօրյա հետևողական, սրտացավ և նվիրված աշխատանքի, քանի որ այս ոլորտում աշխատելը նախեւառաջ մեծ պատասխանատվություն է, պատասխանատվություն ժողովրդի առջև, ովքեր կյանքի բարելավման հույս եւ ակնկալիք ունեն, որը առաջին հերթին կապում են հենց իրենց համայնքի ղեկավարի հետ:

Փոխադարձ վստահության ու համերաշխության մթնոլորտում իրականացված աշխատանքով, հասարակության մեջ հնչեղություն ստացած հարցերի լուծման գործընթացում բնակիչների ներգրավումով միայն կկարողանանք ապահովել բնակչության համար ցանկալի արդյունք: Մեր խոշորացված համայնքի համաչափ զարգացումը արժանապատվության խնդիր պետք է լինի յուրաքանչյուրիս համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ, բարեկեցություն և հաստատակամություն այս պատասխանատու գործում`հանուն ավելի բարեկեցիկ հասարակության ու ավելի ուժեղ համայնքի։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: