01/31/2025

Առանց Արցախի ժողովրդի որևէ համաձայնություն չի լինի. Լավրով

Առանց Արցախի ժողովրդի որևէ համաձայնություն չի լինի. Լավրով

Արցախի բանակցային սեղան վերադառնալու հարցը պետք է ընդունելի լինի կոնֆլիկտի բոլոր կողմերի համար։ Այս մասին այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրեց, որ բանակցային գործընթացի ամենասկզբում ԼՂՀ-ն մասնակցում էր բանակցություններին, հետո հայկական կողմը հարմար գտավ, որ Արցախի տեսակետը պետք է ներկայացնի Հայաստանը։

«Հարցը, թե ովքեր են լինելու բանակցային սեղանի շուրջ, կողմերի պայմանավորվածության արդյունքում պետք է որոշվի։ Ամեն դեպքում առանց Արցախի ժողովրդի որևէ համաձայնություն չի լինի։ Հայաստանը պարզապես չի ստորագրի որևէ փաստաթուղթ»,-ասաց նա՝ ողջունելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ թե Հայաստանի թե Ադրբեջանի ժողովուրդների համար։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր լուծում, երբ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, Լավրովը պատասխանեց, որ ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը հիմնարար ու հավասարազոր սկզբունքներ են, որոնք ամրագրված եմ բոլոր միջազգային կոնվենցիաներում։ «Այս երկու սկզբունքը պետք է պահպանվեն․ դիվանագիտության հմայքը նրանում է, որ հնարավոր լինի հավասարակշռել այդ երկու մոտեցումները»,-նշեց ՌԴ արտգործնախարարը։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: