01/31/2025

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Այսօր ԵՊՀ բակում ՀՅԴ ցուցարաներն ու ուսանողները շարունակում էին իրենց միանալու կոչեր անել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այդ պահին ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը մոտեցավ ցուցարարներին ու խնդրեց դադարեցնել բղավոցները, քանի որ շենքում կան ուսանողներ, ովքեր ցանկանում են դաս անել:

«Փողոցային խոսակցություններ եք տանում»,- ասաց դասախոսը, ինչին ի պատասխան ցուցարարներից մեկն ասաց՝ փողոցային խոսակցություններ նախարարդ ա տանում:

Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, դասախոսը նշեց, որ սրա տակ տեսնում է քաղաքական մանիպուլյացիաներ: «Որոշ դասախոսական խմբեր մանիպուլյացիայի են ենթարկում ուսանողներին ու մոլորության մեջ գցելով ոտքի են հանում նրանց»,- ասաց Զավեն Հարությունյանը: Բացի այդ, ըստ նրա, ոչ բոլորն են կիսում ցուցարարների տեսակետ,ը և ուսանողների մեծ մասը չի մասնակցում ցույցերին:

Դասախոսի կարծիքով՝ խնդրի լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության գնալով, իսկ այս ցույցերն ինչ-որ տեղ կրում են նաև ձևական բնույթ:

«Հայերենը միայն հալոց լեզվի և գրականության խնդիրը չէ»,- ասաց դասախոսը, հավելելով, որ շատ դասախոսներ փողոցային լեզվով են խոսում, ու խնդիրը ոչ թե հայերեն սովորելն է, այլ մեթոդները, որոնք օգտագործվում են:

Հիշեցնենք, որ ուսանողների մի հատված ու ՀՅԴ երիտասարդական միությունը արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի, որով առաջարկվում է բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ պատմություն առարկաների ուսուցումը դարձնել ոչ պարտադիր՝ շեշտը դնելով մասնագիտական առարկաների վրա: 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: