01/31/2025

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թ. պետական բյուջեի նախագծին

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թ. պետական բյուջեի նախագծին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020 թ. պետական բյուջեի նախագծին:

Այս մասին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Մենք այս պետական բյուջեի նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետև այն չի կարող սպասարկել մեր պետության ու ժողովրդի շահը»,- ասաց Մելքումյանը:

Ավելի վաղ Մելքումյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունն այս բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:

Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: