01/31/2025

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԱՅՔՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԱՅՔՈՒՄ

Նոյեմբերի 12-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Գորայքի համայնքապետարանում խորհրդակցություն էին հրավիրել համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների ու համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին այս տարի Գորայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, արդեն ավարտվող 2019-ին համայնքային բյուջեի կատարման, մասնավորապես սեփական եկամուտների հավաքման պատկերը։

Խոսվեց նաեւ գալիք տարում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին դիմելու գործընթացի մասին․ մարզի ղեկավարը հորդորեց լինել առավել հետեւողական ու աշխատել ճշգրիտ՝ դրանց բնականոն ընթացքն ապահովելու, նախագծերում սխալներ թույլ չտալու եւ աշխատանքները ժամանակին ավարտելու համար։

На изображении может находиться: 3 человека, в помещении

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: