01/31/2025

Վաղատուրի միջնակարգի տնօրենը 60 տարեկան է. շնորհավորում ենք

Վաղատուրի միջնակարգի տնօրենը 60 տարեկան է. շնորհավորում ենք

Հացից հետո ժողովրդի համար ամենակարեւորը դպրոցն է: Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձեւավորվում է աճող սերնդի միտքը, հարկավոր է այն ամուր պահել, եթե չես ցանկանում ձեռքից բաց թողնել ապագան:

Ամեն առավոտ դանդաղ քայլերով դպրոցի աստիճաններով ուսուցչանոց էր շտապում նա՝ գեղեցկադեմ մի երիտասարդ` նորավարտ ֆիզիկայի ուսուցիչ Վարազդատ Խաչատրյանը:

Այդ օրից անցան երկար ու ձիգ տարիներ...

Կարճ ժամանակ անց պարոն Խաչատրյանը մարդկային անբասիր խառնվածքի շնորհիվ ստանձնեց փոխտնօրենի պաշտոնը:

1997 թվականից մինչեւ այսօր նա Վաղատուրի միջնակարգ դպրոցի տնօրենն է` մեր սիրելի վաստակաշատ տնօրենը:

Այս տարի մեր հարգարժան տնօրենը բոլորել է իր վաթսուն ամյակը:

Վաթսուն երկար ու ձիգ տարինե՞ր, թե՞ ակնթարթներ...դժվար է ասել...

Վաթսուն տարիներից երեսունյոթը նվիրել մատաղ սերնդի դաստիարակության գործին՝ էլ ավելի դժվար է... ու հիացմունքի արժանի:

Այո՛, կենսափորձ, իմաստնություն, հմտություն, սեր, նվիրում, ներշնչանք ու ինքնազոհում՝ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է մեր հոբելյարը՝ Վարազդատ Խաչատրյանը: Նա գիտի ճիշտ վերաբերվել բոլորին, ճիշտ հաղորդակցվել ոչ միայն կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի, այլեւ յուրաքանչյուր աշակերտի, ծնողի հետ: Բնավորությամբ զուսպ ու համեստ, սակայն առույգ ու բանիմաց՝ իր գործը կատարում է ամենայն բարեխղճությամբ:

Հայրենասերի եւ քաղաքացու հրաշալի կերպար է, ընդօրինակելի` շատերի համար, բարի ու սիրող հայր՝ ընտանիքում:

Եվ այսօր՝ 60-ամյա հոբելյանի առիթով, ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի տնօրենին, ցանկանում անսպառ ուժ ու եռանդ՝ մանկավարժի ծանր ու պատասխանատու գործում:

Թող տարիները ծալվեն տարիների վրա...

 

Վաղատուրի միջնակարգի

12-րդ դասարանի աշակերտներ եւ դասղեկ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: