01/30/2025

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են

Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով:

Այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ: 2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի, որի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները»,- ասաց Արշակյանը:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: