01/30/2025

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և բարձրացրել են գինը

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և բարձրացրել են գինը

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը և էապես բարձրացրել են վառելիքի գիմը:

Դա տեղի է ունեցել Միացյալ Նահանգների սահմանած տնտեսական պատժամիջոցների արդյունքում:

Մեկ մասնավոր ավտոմեքենայի համար սահմանվել է ամսական 60 լիտր բենզինի վաճառք: Մեկ լիտրի գին է սահմանվել 12.7 ցենտ:

Տաքսիների և շտապօգնության մեքենաների համար գինը նույնպես կլինի 17.7 ցենթ իսկ ամսակաան քանակը 500 լիտր:

Սահմանված քանակից շատ բենզին գնելու դեպքում լիտրի գինը կլինի 26 ցենթ:

Իրանում տարիներ շարունակ կառավարությունը սուբսիդավորել է վառելիքը, ինչի արդյունքում այդ երկրում բենզինի գինն այլ երկրների համեմատությամբ ավանդաբար շատ ցածր է եղել:

2007 Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք սահմանափակել են բենզինի վաճառն, ինչը հանգեցրել էր բողոքների և զանգվածային անկարգությունների: 2015 թվականին սահմանափակումը չեղարկվել էր:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: