01/30/2025

ԿՈՐԿՈՏԸ`ԿԱՊԱՆՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ «ԲՐԵՆԴ»

ԿՈՐԿՈՏԸ`ԿԱՊԱՆՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ «ԲՐԵՆԴ»

Նոյեմբերի 16-ին Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում անասելի աշխուժություն էր տիրում: Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կապանյան ամենահամեղ ուտեստի`կորկոտի փառատոնը, որն առաջին անգամ էր անցկացվում և իր շուրջն էր հավաքել հարյուրավոր մարդկանց: Փառատոնի գլխավոր ինը հերոսները կորկոտ պատրաստողներն էին, ովքեր մինչ հյուրասիրությունը համայնքի ղեկավարի կողմից ստացան խորհրդանշական նվերներ`քավկիրի տեսքով: Նվերներ ստացան նաև Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության երկու աշխատիկցները`մշտապես համայնքում կազմակերպվող միջոցառումներին իրենց ներկայությունն ապահովելու համար:

Փառատոնի բոլոր մասնակիցները ջանք չէին խնայել իրենց տաղավարները գեղեցիկ, հրապուրիչ, ինքնատիպ ու տպավորիչ դարձնելու համար, եւ բացի կորկոտից ու տեղում թխվող լավաշից, հյուրասիրում էին նաև ավանդական թթուների տեսակներ, տնական գաթաներ, փախլավա և իհարկե, տեղում պատրաստվող տաք թեյ`մուրաբաներով և ջեմով: Եվ այս ամենը ուղեկցվում էր Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարների երգերի և պարային խմբերի հրաշալի կատարումներով:

Բոլոր ինը մասնակիցների պատրաստած կորկոտը համտեսելուց հետո, ժյուրին չիմանալով թե մասնակիցներից ով, որ կորկոտն է պատրաստել, ընտրեց ամենահամեղ և ամենաախորժելի պատրաստվածը:Այսպիսով, «Կորկոտի փառատոն-2019-Լավագույն կորկոտ» մրցանակի հաղթող ճանաչվեց Սուրեն Հայրապետյանը, չնայած որ, մյուս կորկոտ պատրաստող մասնակիցները ևս չէին զիջում հաղթողին: «Լավագույն կենաց ասող» ճանաչվեց Անուշ Բալասանյանը:

Խոսելով կորկոտի փառատոնը ավանդական դարձնելու մասին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը իր խոսքում նշեց, որ փառատոնի կազմակերպման առաջնային նպատակներից է եղել կապանյան ավանդական կորկոտը ճանաչելի և կապանյան խոհանոցի այցեքարտ դարձնելը, ինչը իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հատկապես, որ զբոսաշրջիկների մոտ տվյալ տարածաշրջանի մասին առաջին տպավորությունը թողնում է համեղ խոհանոցը:

Միջոցառմանը ներկա էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, ավագանու անդամները և այլք:

На изображении может находиться: 5 человек, на улице

На изображении может находиться: дерево, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: еда

На изображении может находиться: один или несколько человек, стол и на улице

На изображении может находиться: 2 человека, люди сидят, ребенок и на улице

На изображении может находиться: еда

На изображении может находиться: 3 человека, трава, небо, обувь, дерево, ребенок, на улице и природа

На изображении может находиться: 10 человек, люди улыбаются, люди стоят, на улице и природа

На изображении может находиться: еда

На изображении может находиться: 2 человека, ребенок, дерево, на улице и еда

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: