02/15/2025

Շնորհակալություն «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին

Շնորհակալություն «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին

2013 թվականին Ագարակ քաղաքում բացվեց ըմբշամարտի թիմ, որը շատ կարճ ժամանակում հասցրել է բազմաթիվ նվաճումներ ունենալ:

Առողջ եւ ուժեղ սերունդ դաստիարակելու սկզբունքով Երեւան քաղաքից Հայաստանի հարավ՝ Ագարակ եկավ ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Յուրի Ավետիսյանը: Մեծ եռանդով ու ոգեւորությամբ անդադար սկսեց պարապել տղաների հետ: Նպատակը մեկն է՝ ունենալ օլիմպիական չեմպիոն:

Թիմն այսօր ունի մոտ 40 ըմբիշ: Շնորհալի ըմբիշ Տիգրան Բունիաթյանն այս տարի հաղթեց Հայաստանի առաջնությունում եւ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, որը մեկ սայթաքման հետեւանքով գրավեց 5-րդ տեղը :

- Ես համոզված եմ, որ գալու է օրը, երբ Ագարակի անունը հնչելու է օլիմպիական դահլիճում, ինչի համար անելու եմ ամեն բան, - ոգեւորությամբ նշում է մարզիչը:

- Մենք անդադար պարապում ենք, տարբեր երկներ մեկնում` ուսումնամարզական հավաքների, մասնակցում տարբեր միջազգային մրցաշարերի եւ, ինչ խոսք, գրեթե միշտ վերադառնում հաղթանակով: Ու պետք է ասեմ, որ այդ ամենի համար մենք շնորհակալ ենք Ագարակի ՊՄ կոմբինատի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին, ով միշտ աջակցում է մեզ եւ ուրախանում մեր յուրաքանչյուր հաղթանակով: Երախտապարտ ենք իր արած յուրաքանչյուր լավ գործի, մեր կողքին միշտ լինելու համար եւ ուզում ենք, որ նրա պես լավ մարդիկ, բարի մարդիկ մեր կողքին ու մեր համայնքում շատ լինեն, - իր շնորհակալական խոսքում նշեց Յու. Ավետիսյանը:

 

Արթուր Բունիաթյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: