10/14/2026

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է գերատեսչության այն նախաձեռնության մասին, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: «Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլեւս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ վեց սեմեստր շարունակ վեց քննություն է հանձնելու, եւ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- այս մասին երեկ՝ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նախագիծն այժմ քննարկվում է:

Միասնական քննությունների գնահատականները դպրոցներում անցկացվող արտաքին գնահատման արդյունքներով փոխարինելու հավանականության մասին ավելի վաղ մեզ հետ զրույցում խոսել էր Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանը: 

Նա նշել էր, որ առաջարկվող նախագծով հետագայում դիմորդը տարիների ընթացքում ստացված ընթացիկ գնահատականների արդյունքը կարող է օգտագործել՝ միասնական քննություն հանձնելու փոխարեն, սակայն կարող է եւ չօգտագործել, եթե իրեն գնահատականը չբավարարի։ Այդ դեպքում նա միասնական քննություն կհանձնի:

Կարո Նասիբյանի խոսքով՝ նախատեսվում է, որ նախաձեռնությունը հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը երկու տարի անց:

Անի Ավագյան

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: