01/10/2025

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն հիմնանորոգել է Կապանի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի հարկաբաժինը

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն հիմնանորոգել է Կապանի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի հարկաբաժինը

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի վերանորոգված հարկաբաժնի բացման արարողություն, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ տնօրեն Դավիթ Թովմասյանը, «Չաարատ Կապան» գլխամասային ընկերության տնօրենների խորհրդի անդամներ, հյուրեր։ Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց «Չաարատ Կապան» ՓԲԸ շինարարական տեղամասի պետ Կարապետ Արզումանյանը, նորոգման, ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել են երկու ամսում, որի վրա ծախսվել է մոտ 12 մլն դրամ: Այսուհետ բժիշկ-բուժքույրերն այցելուներին կընդունեն եւ կսպասարկեն հարմարավետ պայմաններում։

Բացման արարողության ժամանակ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության տնօրեն Դավիթ Թովմասյանը ներկաներին հավաստիացրեց, որ մարզկենտրոնում շարունակելու են սոցիալական ծրագրերի իրականացումը։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: