01/30/2025

Կապան-Երևան չվերթ. Հայաստանում շուտով նոր օդանավակայան կգործարկվի. տեսանյութ

Կապան-Երևան չվերթ. Հայաստանում շուտով նոր օդանավակայան կգործարկվի. տեսանյութ

Կապանի օդանավակայանը, որը կառուցվել է խորհրդային տարիներին, վերականգնվել է, և շուտով այնտեղից նորից հնարավոր կլինի Երևան թռչել: Օդանավակայանում հնարավոր կլինի միանգամից մի քանի ինքնաթիռ ընդունել:

Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են. նավիգացիոն սարքավորումներն արդեն ձեռք են բերվել, մասամբ` առաքվել: Թռիչքուղու վրա մնում է միայն ազդանշանային լույսեր տեղադրել:

Այն ոչ միայն հիմնանորոգել են, այլև տարածքն են ընդլայնել։ Նոր օդանավակայանը կունենա շուրջ 2 կիլոմետր երկարություն և 40 մետր լայնություն, ինչի շնորհիվ այստեղ միանգամից կկարողանա վայրէջք կատարել ոչ թե մեկ, այլ երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։

19-տեղանոց մեկ ինքնաթիռ արդեն ձեռք է բերվել, որն այժմ պահվում է Երևանի անգարում։ Աշխատանքների ավարտից հետո օդանավակայանը կկարողանա մեկ ժամում մինչև 100 ուղևոր ընդունել։

Ավտոմեքենայով Կապանից Երևան հասնելու համար 5-6 ժամ է պահանջվում: Խորհրդային տարիներին այստեղ օդանավակայան և երկաթուղի էր կառուցվում: 90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:

Օդանավակայանի աշխատանքները վերահսկում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն:

m.armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: