01/29/2025

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Դա որոշվեց այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ տեղի ունեցած գործկոմի նիստի ժամանակ։ Տեղեկությունը ժողովից հետո հայտնեցին Վանեցյանը եւ գործկոմի անդամները՝ ընդգեծելով, որ որոշման պատճառները բացառապես ֆուտբոլային են:

Նրանք նաեւ տեղեկացրին, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու ՀՖՖ անդամների ժողով, որի ընթացքում ընտրվելու է նոր նախագահ ու նոր գործկոմ: Այսինքն՝ ըստ էության գործկոմն էլ է համաձայնում հեռանալ: Մինչեւ ժողովը, մեկ ամիս ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքներով զբաղվելու է գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Գործկոմը եւ Մելքիբեկյանն աշխատելու են ֆեդերացիայի անդամների կազմը ֆիլտրելու, չգործող անդամ կազմակերպություններին որոշելու եւ նրանց հեռացնելու ուղղությամբ: 

Գործկոմի անդամները շնորհակալություն հայտնեցին Վանեցյանին: Վանեցյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկա ժողովի ընթացքում չի առաջադրվելու որպես ՀՖՖ նախագահ կամ գործկոմի անդամ, սակայն չասաց, թե ինչով է զբաղվելու հետագայում:

Ավելի վաղ Վանեցյանի ու գործկոմի հրաժարականն էին պահանջել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ու ՖԱՖ ֆան-ակումբները:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: